Իմ հիշողության գրատախտակը լցվել է,
երեկվա ապրած օրս մխրճվել է սրտիս մեջ,
այսօրս խլուդի նման հոգուս մեջ խրվել է և թունավորում է, և թունավորում է իմ բարոյալքված ներկան: Արթնացի՛ր, ռումբի վերածված ոգի,
ուժ տուր ինձ, որ մարտադաշտի վերջին զոհը լինեմ,
որպես սասունցի մի պարզ զինվոր...
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ
Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)